Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 մարտի 2023 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Քաղաքացիական օրենսգրքի»  594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի  N 30-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի մարտի 28-ի թիվ 397-Ա որոշումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

1. Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայականներ N 02022021-04-0046, N 15022021-04-0134 և N 27032023-04-0041) Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի Արմավիր-Մարգարա մայրուղի 12, 12/1, 12/2 հասցեներում գտնվող (ընդհանուր՝ 24543քմ․, 238,4քմ․ և 1104,6քմ․, մակերեսներով) անշարժ գույքերը և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ հանձնել  Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի:

2.  Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

3.   Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner