Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1047 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով «Էյ սի գարդեն» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագնու 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 199 որոշումը,  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Մեծամոր համայնքի Ակնալիճ  բնակավայրում  «Էյ սի գարդեն» ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող    գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության 6.8284 հա հողամասից /սեփ վկայական  N 25072022-04-0012, ծածկագիր 04-004-0208-0023/  0,6394 հա հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունները  փոխել  ջրային  նպատակային նշանակության և ջրային  գործառնական նշանակության  հողամասի՝ ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու  համար :

Փոփոխված 0,6394 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :

3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 7-ի «Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 1047 որոշումը

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner