Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2022 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով  «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով ,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ  բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի հունիսի 21-ի թիվ 84 դրական եզրակացությունը,  և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 203 որոշումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Գևորգ Մովսեսի Միսակյանին սեփականության իրավունքով պատկանող 04-004-0166-0041 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․2764 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման   հողեր գործառնական  նշանակության:

2.Առաջարկել քաղաքացի Գևորգ Մովսեսի Միսակյանին համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝  3,048 692 (երեք միլիոն քառասունութ հազար վեց հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ:

3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner