Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 030-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 030-Ա


Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի թիվ 1/18-3/91350-2022 գրությունը Արմավիրի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի N 01/1400558-2023 գրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը․ 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 02022021-04-0046) Մարգարա  բնակավայրի մայրուղի 12, մայրուղի 12/2՝ (սեփ. վկայական N 15022021-04-0134) և ․․․․․․ հասցեներում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ համաձայն հավելվածի: 

2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

3.Պայմանագրից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner