Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ջուլետա Հակոբի Թորոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Ջուլետա Հակոբի Թորոսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 040396CZRDQD, կադ. ծածկագիր՝ /04-039-0037-0008/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայր, 1-ին փողոց, 30/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 15-ի «քաղաքացի Ջուլետա Հակոբի Թորոսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը հասցե տրամադրելու մասին» N 0765-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջուլետա Հակոբի Թորոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։