Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 257
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով  «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով, և  հիմք ընդունելով   Մեծամոր համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի դեկտեմբերի 5-ի N 285  եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը. 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 1.  Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում Արայիկ Կարլենի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության 0,3331 հա հողամասից /սեփ. վկայական  N 13042022-04-0049, ծածկագիր 04-067-0494-0008/  0,05 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության  հողամասի՝ առևտրի սրահ, ավտոլվացման կետ, վուլկանացման կետ, յուղման կետ, պահեստ և պահակակետ կառուցելու համար:

2.Առաջարկել քաղաքացի Արայիկ Կարլենի Քոչարյանին համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 386 500 (երեք հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 

3.Փոփոխված  0,05 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner