Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան գյուղի 04-057-0967-0001 կադաստրային ծածկագրով փողոցն անվանակոչել որպես «Մեծամոր համայնք գյուղ Հայկավան 26-րդ փողոց»:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի 04-027-0629-001 կադաստրային ծածկագրով փողոցն անվանակոչել որպես «Մեծամոր համայնք գյուղ Արևիկ 14-րդ փողոց 1-ին փակուղի»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |