Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 մարտի 2023 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

   Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի փետրվարի23-ին ներկայացված թիվ 5 զեկուցագրի արդյունքում պարզվել է որ քաղաքացի  Զորիկ Էդմոնի Միքայելյանն ունի հողի հարկի և անշարժ գույքի գծով չվճարված հարկային պարտավորություններ։

     Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 30-րդ  հոդվածի /բ/ կետի՝ Մեծամոր համայնքի  ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 24-ին թիվ 0668-Ա որոշման հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

2.Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

   ա/ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 23.02.2023 թվականին ներկայացված թիվ 5 զեկուցագիրը:

   բ/ Հանձնաժողովի 15.03.2023 թվականի թիվ 6/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Քաղաքացի Զորիկ Միքայելյանն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ պատշաճ ծանուցվել (ծանուցում՝ 28.02.2023թ. փոստային առաքանի թիվ՝21669185) է վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և տեղի մասին, սակայն քաղաքացու կողմից ծանուցումը ստանալը հավաստող փաստաթուղթը  չի ստացվել:

 Համաձայն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի գ/ կետի՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի օրենքով սահմանված  ժամկետում /վարույթի մնացյալ ժամկետում/ հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, անհրաժեշտ է սույն վարչական վարույթը  կասեցնել:

 

  Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի գ/ կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Զորիկ Էդմոնի Միքայելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից  և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner