Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 193-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1- ին  կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 38550․0 հազար ՀՀ դրամով։

2) Վարչական բյուջեից 38550.0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։

3) Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից պակասեցնել 28000․0 հազար ՀՀ դրամ,

4115 (Այլ վարձատրություններ) հոդվածից պակասեցնել 550․0 հազար ՀՀ դրամ, 

4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածից պակասեցնել 4000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 6000.0 հազար ՀՀ դրամ։

2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի

4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ:

3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ։

4) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1050․0 հազար ՀՀ դրամ։

5)  06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 14000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։

6) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ:

6) 08-2-4 (Այլ մշակութային կազմակերպություններ) նախահաշվի

4237 (Ներկայացուցչական ծախսեր) հոդվածից պակասեցնել 2000․0 հազար ՀՀ դրամ,

4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 3000․0 հազար ՀՀ դրամ։

7) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի

4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 5000․0 հազար ՀՀ դրամ:

2․ Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner