Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2022 թ.

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿԻ ԱՎԵԴԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով  համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 202 որոշումը  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Լևոն Ավեդիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Մեծամոր2-րդ թաղամաս 3/13 հասցեի 04-003-0101-0080  կադաստրային ծածկագրով 0,045 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսքի  նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:

2. Առաջարկել Լևոն Ավեդիսյանին համայնքի բյուջե վճարել հողամասի կադաստրային արժեքների միջև եղած փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 1 296 790 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:

3.  0,045 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner