Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 090-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4,188 ՀԱ ԵՎ 4,256 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2020  թվականի փետրվարի 6-ին կնքված 4,188 հա   և   4,256 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, և հիմք ընդունելով վարձակալ Արամ Նորիկի Մանուկյանի  2023 թվականի մայիսի 2-ի դիմումը  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը  

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Տալ համաձայնություն 2020  թվականի փետրվարի 6-ին  Արամ Նորիկի Մանուկյանին  վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող,  Մեծամոր համայնքի Արգավանդ  գյուղում գտնվող ջրային նպատակային  նշանակության ջրային գործառնական նշանակության 4,188 հա (կադ .  ծածկագիր 04-018-0304-0001) և  ջրային նպատակային  նշանակության ջրային գործառնական նշանակության 4,256 հա (կադ .  ծածկագիր 04-018-0304-0016) հողամասերը ենթավարձակալությամբ  տրամադրելու Կարեն Կամոյի Դավթյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:

2.Սահմանել, որ.

1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2020  թվականի փետրվարի 6-ին կնքված (գրանցված՝ գրանցամատյան թիվ 487 և 488)  պայմանագրերի ժամկետները գերազանցող ժամկետով:

2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.

3)  վարձակալության վճար է սահմանվում

4,188 հա հողամասի համար՝ տարեկան  500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ  դրամ,

4,256 հա հողամասի համար՝ տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ  դրամ,

3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner