Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2022 թ.

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՍՈՒՐԵՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով   Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման  աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-350 դրական եզրակացությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 201 որոշումը 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.  Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Անուշավան Սուրենի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Մեծամոր 2-րդ թաղամաս 3/12 հասցեի, 04-003-0101-0078  կադաստրային ծածկագրով 0,025 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսքի (ըստ գլխավոր հատակագծի) նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:

2. Առաջարկել Անուշավան Մովսիսյանին համայնքի բյուջե վճարել հողամասի կադաստրային արժեքների միջև եղած  փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 720438 (յոթ հարյուր քսան հազար չորս հարյուր երեսունութ) ՀՀ դրամ:

3.0,025 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner