Այսօր: Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի   188-րդ հոդվածով, «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34.2- րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումներով. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Մեծամոր  համայնքի Նալբանդյան բնակավայրի  բնակիչ Սուրեն Համիդի Ալոյանի  կողմից համայնքային սեփականության Մեծամոր համայնքի, Նալբանդյան բնակավայրի 4-րդ թաղամասի  1-ին փողոց 1-ին փակուղի 6  հասցեում գտնվող    311,2 քմ  բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի վրա  ինքնակամ կառուցած 145,7 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություն , ինքնակամ կառուցած 4,4 քմ արտաքին մակերեսով պարիսպը  ճանաչել օրինական  և  համարել   որպես  Մեծամոր համանքի սեփականություն:

2.Կադաստրի կոմիտեում 2023HALBEV (կադ․ ծածկագիր 04-070-0067-0011) կադաստրային ծածկագրով հաշվառված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։

3.  Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:

4.Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք :

5. Ինքնակամ կառուցած շինության ուղղակի վաճառքի իրավունքի նախապատվությունը տալ Սուրեն Համիդի Ալոյանին :

6. Նշված որոշմանը կցել հողամասի հատակագիծը ինքնակամ կառույցի  կառուցապատման մակերեսի չափով :

7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner