Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 մարտի 2023 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

   Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի մարտի 06-ին ներկայացված թիվ 9 զեկուցագրի արդյունքում պարզվել է որ քաղաքացի Ռաֆիկ Լևիկի Կարապետյանն ունի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորություններ։

     Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 30-րդ  հոդվածի /բ/ կետի՝ Մեծամոր համայնքի  ղեկավարի կողմից հարուցվել է վարչական վարույթ:

2.Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

   ա/ՀՀ Արմավիրի մարզի Շենավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 21.02.2023թ.ներկայացված թիվ 1 զեկուցագիրը:

   բ/ Հանձնաժողովի 21.03.2023թվականի թիվ 33/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի ա/ կետի՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

  Տվյալ դեպքում քաղաքացի Ռաֆիկ Լևիկի Կարապետյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝  պատշաճ ծանուցվել է վարչական հանձնաժողովի նիստի օրվա ժամի և տեղի մասին/ստացական՝ 07.03.2023թ. փոստային առաքանի՝ 21990744, ծանուցագիր՝ AL0108417983AM, 17.03.2023թ./,վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսմանը:Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Արմավիրի մարզի Շենավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված թիվ 1 զեկուցագրի համաձայն՝ Ռաֆիկ Լևիկի Կարապետյանը կատարել է մասնակի վճարում/անդորրագիր՝ 72808623/համաձայն որի 16.03.2023թվականին կնքել է պարատվորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

Այսպիսով ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի ա/ կետով, հիմք ընդունելով 21.03.2023թ  թիվ 1 զեկուցագիրը և 16.03.2023թ կնքված ժամանակացույցը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Ռաֆիկ Լևիկի Կարապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից  և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner