Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Վոլոդյա Մանուկյանի 2022 թվականի մարտի 9 -ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում Վոլոդյա Վաչագանի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5588 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N 03082021-04-0054, կադ․ ծածկագիր ZHT3WBCWMYWW/ 0,1702 հահողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի ՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |