Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասոի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 15-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասով և հիմք ընդունելով «ՔԻՇ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ի 2022 թվականի հունվարի 31-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում «ՔԻՇ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող 4,5589 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N09032021-04-0015, ծածկագիր 04-004-0228-0018/ 0,711 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպտակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի ՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար :
2 . Փոփոխված 0.711 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենայա հողային հաշվեկշռում :
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի «Հողամասի նպատակային և գոևծառնական նշանակությունները փոխելու մասին» N13 որոշումը;
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|