Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 188-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2,3311 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2011  թվականի հուլիսի 8-ին կնքված 2,3311 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալ  Արամ Գնելի Ստեփանյանի լիազորված անձ՝ Գնել Ստեփանյանի 2023 թվականի նոյեմբերրի 10-ի դիմումը,  ինչպես նաև Մեծամոր  համայնքի ղեկավարի  առաջարկությունը  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Տալ համաձայնություն 2011  թվականի հուլիսի 8-ին  Արամ Գնելի Ստեփանյանին վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղում գտնվող գյուղատնտեսական   նշանակության  2,3311 հա (ծածկագիր 04-039-0261-0014)  հողամասը ենթավարձակալությամբ  տրամադրելու Արմենակ Թոմասի Կիրակոսյանին՝   վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:

2.Սահմանել, որ.

1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2011  թվականի հուլիսի 8-ին կնքված պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով,

2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին,

3) 2,3311 հա հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ  դրամ:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner