Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնից 2023 թվականի նոյեմբերի 17-ին ստացված թիվ 44-15/9264 գրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Քաղաքացի Սերժիկ Անդրանիկի Ավագյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել, Սերժիկ Անդրանիկի Ավագյանին 2023 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 12։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։