Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2023 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

   Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականիփետրվարի17-ին ներկայացված թիվ 2 զեկուցագրի արդյունքում պարզվել է որ քաղաքացի Սամվել Փիրոյանն  ունի իրեն պատկանող շինության գույքահարկի  գծով չվճարված հարկային պարտավորություններ։

     Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 30-րդ  հոդվածի /բ/ կետի՝ Մեծամոր համայնքի  ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 24-ին թիվ 0679-Ա որոշման հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

2.Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

   ա/ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 17.02.2023 թվականին ներկայացված թիվ 2 զեկուցագիրը:

   բ/ Հանձնաժողովի 16.03.2023 թվականի թիվ 7/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Քաղաքացի Սամվել Փիրոյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ պատշաճ ծանուցվել (ծանուցում՝ 28.02.2023թ. փոստային առաքանի թիվ՝ 21666394) է վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և տեղի մասին, որը սակայն քաղաքացու կողմից չի ստացվել:

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի գ/ կետի՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի օրենքով սահմանված  ժամկետում /վարույթի մնացյալ ժամկետում/ հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, անհրաժեշտ է սույն վարչական վարույթը  կասեցնել:

 

Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի գ/ կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Սամվել Փիրոյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից  և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner