Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մանվել Ռազմիկի Խաչատրյանի 2022 թվականի ապրիլի 1-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նոր Արտագերս գյուղում Մանվել Ռազմիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 1․1382 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 13092021-04-0018, կադ․ ծածկագիր 04-072-0119-0031/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ սառնարանային տնտեսություն և ջերմատուն կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |