Այսօր: Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 048
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 048


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,9861 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Էլլա Բրոյանի հետ 2010 թվականի նոյեմբերի 11-ին կնքած <<Հողի վարձակալության>> պայմանագիրը ու նրա լիազորված անձ Ռազմիկ Աբրահամյանի դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

1. Թույլատրել քաղաքացի Էլլա Բրոյանի լիազորված անձ` Ռազմիկ Աբրահամյանին, ենթավարձակալության տրամադրելու Մեծամոր համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Զարթոնք գյուղում  գտնվող գյուղատնտեսական  նշանակության 0,9861 հա հողամասը  վարձակալին տրամադրված պայմաններով:

2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 11.11.2010թ. սեղ. Նո 5636 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner