1.Նկարագրական մաս.
Գեղեցիկ Գրիգորյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2022թվականի սեպտեմբերի 08-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Գեղեցիկ Գրիգորյանը /հիմք՝ փոստային անդորրագիր 02.09.2022թ/:
2.Պատճառաբանական մաս
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարումվարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
Մեծամորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի 14.09.2022թվականին ներկայացրած տվյալների համաձայն՝ Գեղեցիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Դայմլեր Բենց 320 փոխադրամիջոցի /220ձիաուժ, 1998թ./ գույքահարկի գծով պարտքը մինչև 31.12.2021թվականի համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 745360 ՀՀ դրամ ,որից ապառք՝ 472830 ՀՀ դրամ, տույժ՝ 274204/տույժերը հաշվարկված են մինչև 22.09.2022թ. ներառյալ/ ՀՀ դրամ:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի/այսուհետ՝ նաև Օրենք/ 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը:
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ գույքահարով հարկվող օբյեկտ են համարվում փոխադրամիջոցները այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայքնի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարող կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Գեղեցիկ Գրիգորյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Դայմլեր Բենց 320 փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով մինչև 31.12.2021թվականների դրությամբ հաշվարկված և չմարված գույքահարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 745360ՀՀ դրամ, որից ապառք՝ 472830 ՀՀ դրամ, տույժ՝ 274204 ՀՀ դրամ:
3.Եզրափակիչ մաս.
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ , 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Գեղեցիկ Գրիգորյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի գանձել 745360 ՀՀ դրամ, որպես Դայմլեր Բենց 320 փողադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք՝ 472830 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 274204 ՀՀ դրամ :
2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ
հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում :