Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «ՊԻՎԻԷՄ» ՍՊԸ-ի կողմից գույքի գնահատման վերաբերյալ տրված եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Փշատավան բնակավայրի 1-ին փողոց 86 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման ևայլա արտադրական նշանակության 0,2838 հա հողամասը (ծածկագիր 04-095-0124-0002) և նրա վրա կառուցված արտադրական նշանակության 12,8քմ պահեստը, 20,1քմ և 36,5 քմ հարթակները (սեփ. վկայական N 27122021-04-2021) օտարել հրապարակային սակարկությունների միջոցով դասական բաց աճուրդային եղանակով՝ օտարման մեկնարկային գին սահմանել 3 900 000 (երեք միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ:
2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: