Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 156
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2022 թվականի N 156

«ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով,  «Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել Մեծամոր համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 8-ի Ալպէր Տեմիրճյանի հետ համատեղ <<ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ>> փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին թիվ 1280 որոշումը, որի համաձայն հիմնադրվող ընկերության կանոնադրական կապիտալի 45%-ը կպատկանի Մեծամոր համայնքին, իսկ 55%-ը` Ալպէր Տեմիրճյանին: Վերոնշյալի առնչությամբ լիազորել Մեծամոր համայնքի ղեկավարին համայնքի անունից անձամբ կամ լիազորված անձի միջոցով հանդես գալ Մեծամոր համայնքի անունից <<ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ>> փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր ժողովում, քվեարկել այդ ժողովում հիմնադրման հետ կապված ցանկացած հարցի առնչությամբ, ստորագրել հիմնադրման մասին որոշումը, որոշման արձանագրությունը։                                             

 2. Հաստատել Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս վարչական կենտրոն 1/3 հասցեում գտնվող հյուրանոցի (հիմք՝ 2008 թվականի օգոստոսի 21-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2598308) 1-ին հարկի 1265,2 քմ մակերեսով տարածքից 86,2 քմ մակերեսով տարածքի նկատմամբ 10 տարվա անհատույց օգտագործման իրավունքի ներդրումը կանոնադրական կապիտալում, որը գնահատվում է 1 228 500 ՀՀ դրամ: Նշվածի առնչությամբ հաստատել Մեծամոր համայնքի` վերոնշյալ տարածքի անհատույց օգտագործման տրամադրումը «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը:                               

 3. Հաստատել «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:                                                                                                                                            

4. Լիազորել համայնքի ղեկավարին բանակցել բաժնետիրական համաձայնագրի դրույթները և ստորագրել բաժնետիրական համաձայնագիրը, եթե դրույթների քննարկումը և ստորագրումը համայնքի ղեկավարի լիազորությունների սահմաններում է: Այն դեպքերում, երբ բաժնետիրական համաձայնագրի դրույթների քննարկումը և ստորագրումը գտնվում է համայնքի ավագանու իրավասության ներքո, լիազորել համայնքի ղեկավարին ներկայացնել բաժնետիրական համաձայնագրի նախագիծը ավագանու հաստսատմանը:                                                                                                             

5Համայնքի ղեկավարի սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝  պետական գրանցման։                                                                                              

6 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -22

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(10.16 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner