Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Պետրոս Վազգենի Միքայելյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 19-ի N 3939)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Պետրոս Վազգենի Միքայելյանին Մեծամոր համայնքի, Տանձուտ բնակավայրում 8-րդ փողոց, 27 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-092-0073-0009/ տալ անասնաշենքի և պարսպի շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Պետրոս Վազգենի Միքայելյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պետրոս Վազգենի Միքայելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: