Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3154-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2024 թվականի N 3154-Ա

ԳԵՎՈՐԳ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Վարդանաշեն բնակավայրի, 32-րդ փողոց, 23 հասցեում գտնվող Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանի /ծնված 20․03․1961թ․/  սեփականության  իրավունքով պատկանող /04-090-0021-0014/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցված 81,85 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2012 թվականին ինքնակամ կառուցված 48,90  քմ արտաքին  մակերեսով լողավազանը, 2014 թվականին ինքնակամ կառուցված 13,61 քմ մակերեսով պարիսպը  համաձայն «Ջեմա Վարդանյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023PSJLMB։

2. Բնակելի տուն  ՝ 81,85 x 0,1028 x 10000 = 84200 / ութսունչորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ

Լողավազան՝   48,90 x 0,1028 x 6000 = 30200 / երեսուն հազար երկու հարյուր / ՀՀ դրամ

Պարիսպ՝ 13,60 x 0,1028 x 6000 = 8400 / ութ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 122800 / մեկ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Հենրիկի Բեգլարյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 33

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner