Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արտաշես Միասնիկի Խաչատրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Արտաշես Միասնիկի Խաչատրյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04075DX3U834, կադ. ծածկագիր՝ 04-075-0069-0009/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նորապատ բնակավայր, 11-րդ փողոց, 27 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Միասնիկի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։