Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ՝ Արտակ Օնիկի Սահակյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 14-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2524 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 115,00 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 7,70 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 23,40 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 3,10 ք/մ աստիճանի, 1976 թվականին կառուցված 82,50 ք/մ ծածկած մուտքի, 1976 թվականին կառուցված 24,00 ք/մ ավտոտնակի, 1976 թվականին կառուցված 12,80 ք/մ խորդանոցի, 1976 թվականին կառուցված 12,10 ք/մ մառանի, 1976 թվականին կառուցված 21,50 ք/մ թոնրատան, 1972 թվականին կառուցված 5,50 ք/մ սանհանգույցի, 1972 թվականին կառուցված 14,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ Արտակ Օնիկի Սահակյանի /ծնված 01․01․1964թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արտակ Օնիկի Սահակյանի /ծնված 01․01․1964թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 14-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2524 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 115,00 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 7,70 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 23,40 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 3,10 ք/մ աստիճանի, 1976 թվականին կառուցված 82,50 ք/մ ծածկած մուտքի, 1976 թվականին կառուցված 24,00 ք/մ ավտոտնակի, 1976 թվականին կառուցված 12,80 ք/մ խորդանոցի, 1976 թվականին կառուցված 12,10 ք/մ մառանի, 1976 թվականին կառուցված 21,50 ք/մ թոնրատան, 1972 թվականին կառուցված 5,50 ք/մ սանհանգույցի, 1972 թվականին կառուցված 14,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0068-0007/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արտակ Օնիկի Սահակյանին /ծնված 01․01․1964թ․/։
4․ 2003 թվականին կառուցված 6,80 ք/մ լողավազանը և 2003 թվականին կառուցված 9,60 ք/մ կիսակառույցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Օնիկի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։