Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Ստեղծել համայնքային արխիվ և ապահովել համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը և օգտագործումը:
2. Սահմանել արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: