Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 128399․6 հազար ՀՀ դրամով։
2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 274294.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
3) Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ,
5129 (Այլ մեքենաներ և սարքքավորումներ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ։
2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ։
3) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 3294․0 հազար ՀՀ դրամ։
4) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5411 (Հող) հոդվածին ավելացնել 4000․0 հազար ՀՀ դրամ։
5) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 250000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 128399․6 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: