Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, և հիմք ընդունելով սույն թվականի հունվարի 16-ին Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում կայացած հանրային քննարկման դրական արձանագրությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն «ԲԱՄԲ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում գտնվող 04-092-0054-0026 կադաստրային ծածկագրով հողամասում կատարելու օգտակար հանածոյի որակական և քանակական գնահատման ուսումնասիրության աշխատանքներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: