Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ կետով, և  հիմք ընդունելով Սարգիս Մկրտիչի Մկրտչյանի  դիմումը  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 1.  Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Սարգիս Մկրտիչի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող  2,6954 հա   գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական  N 21062024-04-0101, ծածկագիր 04-039-0024-0004) նպատակային և գործառնական  նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ գյուղտնտեսական արտադրական նպատակային նշանակության ՝ արդյունաբերության օբյեկտներ գործառնական նշանակության՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու   համար::
2. Փոփոխված 2,6954 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: