Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի 2023 թվականի ապրիլի 19-ի գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում գտնվող Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 0,4823 հա 04-04-024-0108-0005 ծածկագրով, 0,595 հա 04-024-0108-0004 ծածկագրով, 0,0993 հա 024-0108-0006 ծածկագրով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասերը և 1,0525 հա 04-024-0107-0001 ծածկագրով ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 20 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. 0,4823 հա 04-024-0108-0005 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
0,595 հա 04-024-0108-0004 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
0,0993 հա 04-024-0108-0006 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,
1,0525 հա 04-024-0107-0001 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։