Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասով և հիմք ընդունելով Ալեքսանդր Ավետիսյանի, Խաչատուր Հովհաննիսյանի, Միքաել Ղևոնդյանի, Արամ Մանուկյանի դիմումները, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում Ալեքսանդր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 3,5հա (ծածկագիր 04-018-0172-0026), Խաչատուր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1334 հա (ծածկագիր 04-018-0160-0022) , Միքաել Ղևոնդյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6 հա (ծածկագիր 04-018-0160-0020),՝ Արամ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5675 հա (ծածկագիր 04-018-0210-0001) գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպտակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի ՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար :
2 . Փոփոխված հողամասերը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենայա հողային հաշվեկշռում :
3. Ուժը կորցրած ճանաչել Արգավանդ համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 10-ի «Հողերի նպատակային նշանակության փոփոխության մասին» N43 որոշումը;
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: