Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 89-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի հունիսի 17-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1893-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,0055 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 40/4 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 0,0055 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0033-0174/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Սենիկ Հովսեփի Հակոբյանին՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Սենիկ Հովսեփի Հակոբյանի կողմից վճարված 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Սենիկ Հովսեփի Հակոբյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: