Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ Գրիշա Խուրշուդյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ Գրիշա Ցոլակի Խուրշուդյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-092-0092-0005/ 0,3հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի կորիզավոր այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիշա Խուրշուդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։