Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մհեր Սմբատի Մադոյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի N 7068)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Մհեր Սմբատի Մադոյանին Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում՝ 13-րդ փողաց, 2-րդ բնակելի տուն հասցեում բնակելի տան սահմանին տալ պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Մհեր Սմբատի Մադոյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից: