Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Շավարշ Արմենակի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Շավարշ Արմենակի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող կիսակառույցին /ծածկագիր՝ 04152U5YNLFU, կադ. ծածկագիր՝ 04-040-0025-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Երասխահուն բնակավայր, 25-րդ փողոց, 5 կիսակառույց:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շավարշ Արմենակի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: