Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14,3-րդ հոդվածի 30-րդ մասի պահանջներով, և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2փ-104 դրական եզրակացությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Մեծամոր համայքի Մեծամոր քաղաքում գտնվող 04-003-0006-0011 կադաստրային ծածկագրով 0,88 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում 10 հատ 4 հարկանի բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծի տեքստային մասում փոփոխություն կատարելու և շենքերի առավելագույն բարձրությունը 7 մետրից 14 մետր փոխելու առաջարկության վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքների ամփոփ տեղեկանքն ու դրական եզրակացությունը:
2. Նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծում սույն որոշմամբ բխող դրույթների փոփոխությունները :
3. Սույն որոշման քաղվածքը տրամադրել ՀՀ քաղաքաշինական կոմիտեին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։