|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2025 թվականի N 2168-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N202-Ա որոշումը, ինչպես նաև «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմինե Մարգարյանի 2025 թվականի նոյեմբերի 14-ի N20 գրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ հաճախող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2025 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի նոյեմբեր ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.71 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|