Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N 286 որոշման 32-րդ կետով և հիմք ընդունելով Դավիթ Մհերի Մխիթարյանի համաձայնությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 159-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,114 հա (կադ. ծածկագիր 04-070-0042-0001) հողամասը փոխանակել Դավիթ Մհերի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման
գործառնական նշանակության 0,1231 հա (կադ. ծածկագիր 04-070-0035-0001) հողամասով:
2. Փոխանակված 0,114 հա և 0,1231 հա հողամասերը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: