Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ՝ Մասիս Վարազդատի Ղազարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի, 9-րդ փողոց, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12654 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1991 թվականին կառուցված 71,70 ք/մ բնակելի տան, 1991 թվականին կառուցված 22,20 ք/մ խորդանոցի նկատմամբ Մասիս Վարազդատի Ղազարյանի /ծնված 01․03․1956թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մասիս Վարազդատի Ղազարյանի /ծնված 01․03․1956թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի, 9-րդ փողոց, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12654 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1991 թվականին կառուցված 71,70 ք/մ բնակելի տան, 1991 թվականին կառուցված 22,20 ք/մ խորդանոցի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մասիս Վարազդատի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։