Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչ Ռուշան Սամսոնի Խշոյանին /ծնված 13․10․1949թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,25 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,33 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,05 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,05 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-071-0062-0025/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռուշան Սամսոնի Խշոյանին /ծնված 13․10․1949թ․/, Սեդա Ռուշանի Բաղդասարյանին / ծնված 02․05․1974թ․/, Վազգեն Ռուշանի Խշոյանին / ծնված 28․01․1977թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռուշան Սամսոնի Խշոյանի /ծնված 13․10․1949թ․/, Սեդա Ռուշանի Բաղդասարյանի / ծնված 02․05․1974թ․/, Վազգեն Ռուշանի Խշոյանի / ծնված 28․01․1977թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուշան Սամսոնի Խշոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։