Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0491-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2025 թվականի N 0491-Ա

ՂԱՐԻԲ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՀԵՂԻՆԱՐ ԽՇՈՅԱՆԻՆ, ՎԱԶԳԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1964-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչ Ղարիբ Մուրադյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչներ Ղարիբ Մուրադյանին, Հեղինար Խշոյանին, Վազգանուշ Մուրադյանին, Մուրադ Մուրադյանին, Հակոբ Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-072-0110-0018/ 0,2927հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (սալորենի-կորիզավոր)։

2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։ 

3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 26-ի «Ղարիբ Մուրադյանին, Հեղինե Խշոյանին, Վազգանուշ Մուրադյանին, Մուրադ Մուրադյանին, Հակոբ Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի ցածրարժեք հողատեսք վարելահողը բարձրարժեքի փոխադրելու մասին»  N 1964-Ա որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ղարիբ Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner