Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3048-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2024 թվականի N 3048-Ա

«ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, իրավաբանական բաժինների աշխատակիցների կողմից 2024 թվականի հոկտեմբերի  09-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասում կատարվում է ավազահանման և ավազի լվացման աշխատանքներ։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը չի համապատասխանում տվյալ աշխատանքներն իրականացնելունորի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2024 թվականի նոյեմբերի 01-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ձեռք բերված թիվ 10052024-04-0074 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ հողամասը, որն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ, «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը տրված է վարձակալությամբ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությունը քաղաքացու կողմից իրեն վարձակալությամբ տրված հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ  պարբերությունով նախատեսված արարք է:

2024 թվականի նոյեմբերի 01–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 15–ին ժամը 12։00–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ծանուցում է ուղարկվել «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, սակայն «Հայփոստ» ՓԲԸ–ից հետադարձ ծանուցագիրը չի ստացվել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47–րդ հոդվածի 1–ին մասի «ա» ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43–րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը գործի քննությանն նոր օր է նշանակել 2024 թվականի նոյեմբերի 28–ին ժամը՝ 12։00–ին՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական կենտրոն շ1/, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել է «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության տնօրեն Աննա Գասպարյանը։ Միաժամանակ նշված ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) և ծանուցումը համարվում է  հասցեատիրոջը  հանձնված (պատշաճ ծանուցված)  տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։ 2024 թվականի նոյեմբերի 27–ին «Հայփոստ» ՍՊ ընկերությունից ստացվել է ծանուցումը ստանալու փաստը հավաստող հետադարձ ծանուցումը՝ Ընկերության կողմից ծանուցումը ստանալու փաստը վհավաստող ստորագրությամբ։ «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը 2024 թվականի նոյեմբերի 28–ին ժամը՝ 12։00–ին նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ 

«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 3-րդ պարբերությունով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությունով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ  պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:

3. «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության տնօրեն Աննա Գասպարյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված  կարգով  վերացնել  վարչական  իրավախախտման  հետևանքները:

4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն  երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը  հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am)  տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 44

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner