Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Զվարդ Տեր-Մելիքյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչներ Զվարդ Մկրտչի Տեր-Մելիքյանին, Արկադի Սուրենի Խաչատրյանին, Քնարիկ Սուրենի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-031-0521-0004/ 0,5637 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զվարդ Տեր-Մելիքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։