1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի փետրվարի17-ին ներկայացված թիվ 2 զեկուցագրի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Կարեն Հարությունյանն ունի իրեն պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորություններ։
Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 24-ին թիվ 0682-Ա որոշման հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ա) ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 17.02.2023 թվականին ներկայացված թիվ 2 զեկուցագիրը:
բ) Հանձնաժողովի 15.03.2023 թվականի թիվ 10/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացի Կարեն Հարությունյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ պատշաճ ծանուցվել (ծանուցում՝ 24.02.2023թ. փոստային առաքանի թիվ՝21669464) է վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և տեղի մասին, սակայն քաղաքացու կողմից ծանուցումը ստանալը հավաստող փաստաթուղթը չի ստացվել:
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետի՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, անհրաժեշտ է սույն վարչական վարույթը կասեցնել:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: