Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Կարապետ Թևանի Ղարիբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Կարապետ Թևանի Ղարիբյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04070UEG9MU7, կադ. ծածկագիր՝ 04-070-0091-0015/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան, 3-րդ թաղամասի 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Թևանի Ղարիբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: