Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Երաթև Վահագնի Միսակյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Երաթև Վահագնի Միսակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 040932ULSSQKD, կադ. ծածկագիր՝ 04-093-0016-0031/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Տարոնիկ բնակավայր, Վ. Մամիկոնյան փողոց, 22 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երաթև Վահագնի Միսակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։