Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 12112024-04-0075) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 6/3 շենքի 4 բնակարան հասցեի 54,8 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Գոհար Թելմանի Ստեփանյանին, Մանվել Արշավիրի Ռշոյանին, Արմեն Մանվելի Ռշոյանին և Արման Մանվելի Ռշոյանին՝ հավասար բաժնային իրավունքով:
2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։